ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
OneClick ընկերությունը մատուցում է անհրաժեշտ ծառայություններ, որոնք կօգնեն առաջընթաց ապահովել բիզնեսի կայացման ու զարգացման գործում: Ծավալում է արդյունավետ աշխատանք՝ շուկայի հետազոտությունների ու գաղափարների գեներացումից մինչև դրանց իրագործումը:




Վեբ Կայքերի Պատրաստում
Թվային տիրույթում բիզնեսի այցեքարտը, այսպես կոչված «հասցեն», ներկայացուցիչը վեբ կայքն է, և շատ հաճախ այցելուները վեբ կայքի միջոցով պատկերացում են կազմում ամբողջ բիզնեսի մասին։ Հետևաբար, այն պետք է լինի կատարյալ, հնարավորինս համապատասխանի բիզնեսին ու նրա նպատակներին:
Վեբ կայքերի պատրաստում ծառայության շրջանականերում մենք իրականացնում ենք.
- Պատվիրատուի ցանկություններին ու նորագույն տենդենցներին համապատասխան կայքի դիզայն, նախագծում:
- Ծրագրային ապահովում:
- Սպասարկում և տեխնիկական աջակցություն

Կախված բիզնես տեսակից ու հետապնդող նպատակներից առաջարկվում է կայքերի հետևյալ տեսակներից որևէ մեկը՝
- Լենդինգ և անձնական կայքեր
- Բիզնես կայքեր
- Կատալոգ կայքեր
- Օնլայն խանութ
- Լրատվական կայքեր.
Աշխատանքները կատարվում են հնարավորինս կարճ ժամկետներում՝ պահպանելով աշխատանքի որակը:
Աշխարհի բնակչության մոտ կեսը՝ 3,8 միլիարդ մարդ օգտվում է սոցիալական մեդիայից (այս ցուցանիշը տարեկան աճում է 8%-ով), իսկ օնլայն բրենդների 52%-ը իր լայն տարածվածությունն ու ճանաչումը գտնում է հենց սոցիալական մեդիայի շնորհիվ: Այսպիսով՝ ներկայումս սոցցանցերում բիզնեսի առաջխաղացումը դարձել է կարևոր պայմաններից մեկը բրենդի ճանաչելիության, կայացման ու, հետևաբար, վաճառքների մեծացման համար: Իսկ ճիշտ և գրագետ առաջխաղացման կարևորագույն նախապայմանն է գրագետ ու պրոֆեսիոնալ ՍՄՄ թիմի ու մասնագետների առկայությունը:
Վստահե´ք սոցցանցերում Ձեր բիզնեսի առաջխացումը OneClick-ի պրոֆեսիոնալ մասնագետներին. Մեր կողմից կազմված փաթեթները ներառում են՝
- Շուկայի հետազոտություն (ապրանքային, մրցակիցների)
- Ռազմավարոթյան մշակում՝ սահմանված SMART նպատակներին համապատասխան
- Սոցցանցերում բիզնես էջերի ստեղծում
- Կոնտենտի ստեղծում մշակած կոնտենտ պլանին համապատասխան (և´ վիզուալի, և´ տեքստերի մասով)
- Համապատասխան աուդիտորիայի թիրախավորում
- Գովազդային արշավների կազմակերպում
- Նամակագրության և մեկնաբանությունների սպասարկում


սմմ / մարքեթինգ

UI/UX Դիզայն
Եթե ցանկանում եք ստեղծել նոր կայք, թարմացնել հինը և Ձեզ անհրաժեշտ է միայն վեբ դիզայն ծառայությունը, ապա առանց վարանելու, կրկին կարող եք դիմել OneClick-ին, քանի որ մենք զբաղվում ենք ոչ միայն ամբողջական կայք էջերի պատրաստմամաբ, այլև տրամադրում ենք առանձին վեբ դիզայն ծառայութուն ևս:
- UI/UX դիզայն
- Լոգո
- Վեբ պաստառներ
- Տպագրական (թռուցիկներ, պաստառներ, բրոշյուրներ ...)

Մեր համագործակցությունը
հնարավոր է եվ արդյունավետ
Խորհրդատվության, առաջարկվող ծառայություններին լիարժեք ծանոթանալու և հետագա համագործակցության համար, կարող եք թողնել Ձեր տվյալները և մեր աշխատակիցները կկապվեն Ձեզ հետ:
